ՌԴ-ում՝ Բրյանսկ-Ունեչա երկաթուղու վրա, պայթուցիկ է գործի դրվել, լոկոմոտիվը գծերից դուրս է եկել
Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը տեղեկացրել է Ունեչայի շրջանում երկաթգծի պայթեցման մասին:
«Ունեչայի շրջանում, Բրյանսկ-Ունեչա երկաթուղու 136-րդ կիլոմետրում գործադրվել է չպարզված պայթուցիկ սարք, ինչի հետեւանքով գծերից դուրս է եկել բեռնատար գնացքի լոկոմոտիվը։ Տուժածներ չկան։ Ներկայում տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները»,- գրել է նա թելեգրամ-ալիքում։
Նրա տեղեկացմամբ՝ ճանապարհի այս հատվածում գնացքների երթեւեկությունը դադարեցվել է։
The post ՌԴ-ում՝ Բրյանսկ-Ունեչա երկաթուղու վրա, պայթուցիկ է գործի դրվել, լոկոմոտիվը գծերից դուրս է եկել appeared first on ԳԱԼԱ.