ԵԱ․ Էրիկ Առստամյանը պարտվեց Գոռ Այվազյանին եւ դարձավ բրոնզե մեդալակիր
Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ) կիսաեզրափակիչում մենամարտեց Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանի հետ եւ պարտություն կրեց՝ դառնալով բրոնզե մեդալակիր։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ էր դուրս եկել Հովհաննես Հարությունյանը (48 կգ), որը պարտվել էր Իտալիայի ներկայացուցիչ Տոմասո Կանոնեի հետ՝ բավարարվելով բրոնզե մեդալով։
The post ԵԱ․ Էրիկ Առստամյանը պարտվեց Գոռ Այվազյանին եւ դարձավ բրոնզե մեդալակիր appeared first on ԳԱԼԱ.