Լավրովը պատմել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման մանրամասները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի միջև ռազմագերիների փոխանակման պայմանավորվածություն է ձեռք բերվել Սաուդյան Արաբիայի և արաբական մի շարք պետությունների աջակցությամբ։ Այս մասին դիվանագետն ասել է Սաուդյան Արաբիայի իր գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ հանդիպման ժամանակ, գրում է gazeta.ru-ն։
«Մենք երախտապարտ ենք դրա համար և կարծում ենք, որ դա կարևոր է շարունակել», - ասել է Լավրովը:
Իր հերթին Ալ Սաուդն ասել է, որ Սաուդյան Արաբիան կշարունակի ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն հաստատելու համար։
Մարտի 7-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական գերությունից 90 զինվորի վերադարձի մասին։