Բլինկենն ու Բայդենի կինը Քաջության կանանց միջազգային մրցանակ են շնորհել տրանսգենդերին
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը հանձնել են ԱՄՆ պետքարտուղարի՝ «Քաջության կանանց միջազգային մրցանակը» (International Women of Courage Award):
Ինչպես նշում է Fox News-ը, պետքարտուղարը և առաջին տիկինը մրցանակ են շնորհել արգենտինացի տրանսգենդեր Ալբա Ռուեդային, որը թեև ծնվել է տղամարդ, սակայն իրեն համարում է կին:
«Մրցանակը նախատեսված է նշանավոր կանանց համար, որոնք աշխատում են բոլորի համար ավելի պայծառ ապագա կառուցելու ուղղությամբ», - ասել է Պետդեպարտամենտը:
Ռուեդան տրանսգենդեր ակտիվիստ է, որն Արգենտինայում հայտնի է դարձել տրանսգենդերների աշխատանքային քվոտայի մասին օրենքը խթանելու շնորհիվ. օրենքը պահանջում է, որ երկրում պետական հատվածի աշխատատեղերի 1%-ը լրացվի այն մարդկանց կողմից, որոնք ճանաչվում են որպես տրանսգենդեր: