Դի Կապրիոն և Կամիլա Մորոնեն 5 տարվա հարաբերություններից հետո բաժանվել են (լուսանկարներ)
Հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոն և մոդել ընկերուհին՝ Կամիլա Մորոնեն, հինգ տարվա հարաբերություններից հետո բաժանվել են:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 47-ամյա օսկարակիր դերասանը և 25-ամյա մոդելը, քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, բաժանվել են այս ամառ:
«Նրանք շատ հանգիստ են բաժանվել: Նրանց միջև բացասական զգացմունքներ չկան»,-ասել է աղբյուրը:
Դի Կապրիոն իրենից 22 տարով երիտասարդ Մորենի հետ ծանոթացել է դեռևս 2008-ին, երբ աղջիկն ընդամենը 12 տարեկան էր: Նրա վաղեմի ընկեր Ալ Պաչինոն, որը տարիներ շարունակ հանդիպում էր Կամիլայի մոր՝ Լուսիլա Սոլայի հետ, նրանց ծանոթացրել է:
Լեոնարդոն և Կամիլան պաշտոնապես սկսել են հանդիպել 2017 թվականին: