Յոհանեսբուրգի քաղաքապետը մահացել է կորոնավիրուսից
Յոհանեսբուրգի 53-ամյա քաղաքապետ Մոլոանտոա Ջեֆրի Մահուբոն այսօր մահացել է կորոնավիրուսի հետ կապված բարդություններից, հայտնում է mk.ru-ն:
Ըստ The South African հրատարակչության, քաղաքական գործիչը հիվանդացել է հունիսի վերջին: Կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Դրանից հետո՝ հուլիսի 3-ին, նա հոսպիտալացվել է: Սակայն արդեն հիվանդանոցում նրա վիճակը կտրուկ վատթարացել է:
Մահուբոն չի հասցրել պատվաստվել:
Հարավային Աֆրիկայում առաջին հերթին պատվաստանյութը տրամադրվել է 60-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին: Իսկ 50-ից 59 տարեկան քաղաքացիների պատվաստումների գրանցումը սկսվել է հուլիսի սկզբից:
The post Յոհանեսբուրգի քաղաքապետը մահացել է կորոնավիրուսից appeared first on ԳԱԼԱ.