Pfizer-ը կփորձարկի Covid-19-ի «դելտա» հիմնամանրեի դեմ նոր պատվաստանյութը
Pfizer-ը կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի դեմ նոր պատվաստանյութ է ստեղծում, հայտնում է korrespondent.net-ը և հավելում, որ դրա առաջին խմբաքանակն արդեն պատրաստ է և փորձարկումները սկսվեն օգոստոսին։
Հայտարարության մեջ նշված է, որ, հակառակ ընկերության վստահությանն առ այն, որ պատվաստանյութի 3-րդ չափաբաժնի ներարկման դեպքում այն ամբողջությամբ կպաշտպանի բոլոր հիմնամանրէներից, այդ թվում՝ «դելտա»-ից, Pfizer- BioNTech-ը մշակում է պատվաստանյութի նորացված տարբերակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունն ուսումնասիրում է 3-րդ չափաբաժնի արդյունավետությունը։
Լրատվականը հիշեցրել է որ Իսրայելի առողջապահության նախարարությունը նշել էր՝ «դելտա» հիմնամանրէի տարածման հետևանքով պատվաստանյութի արդյունավետության 64 տոկոսի անկման մասին։