Հրապարակվել են Հայիթիի նախագահի սպանության գործով ձերբակալվածների լուսանկարները. ովքեր են նրանք
Հրապարակվել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիզի սպանության գործով ձերբակալվածների լուսանկարներն ու տեսանյութերը, հայտնում է mk.ru-ն: Հարձակմանը մասնակցել է առնվազն 28 մարդ: Նրանք հիմնականում կոլումբիացիներ են եւ հայիթյան ծագմամբ ԱՄՆ երկու քաղաքացի:
Հուլիսի 7-ի գիշերը մարդկանց զինված խումբը մուտք էր գործել նախագահի նստավայրի տարածք, սպանել Մոիզին ու վիրավորել նրա կնոջը:
Շուտով ոստիկանությունը բերման էր ենթարկել մահափորձի 11 մասնակցի, ովքեր թաքնվում էին Թայվանի ներկայացուցչության տարածքում: Նրանք հայտնել են, թե իբր իրենք չեն պատրաստվել սպանել նախագահին, այլ պարզապես ցանկացել են ձերբակալել նրան:
Հայտնի է նաև, որ գործողության ընթացքում Մոյիզի նստավայրի վրա հարձակման 7 մասնակից սպանվել է: Հայիթիում գործում է երկշաբաթյա ռազմական դրության ռեժիմ:
26 #Colombians, 2 #Americans behind assassination of #Haiti President Jovenel Moise: police https://t.co/Ooot5NeAYy pic.twitter.com/XBCpAeTHDr
— Arab News (@arabnews) July 9, 2021
The post Հրապարակվել են Հայիթիի նախագահի սպանության գործով ձերբակալվածների լուսանկարները. ովքեր են նրանք appeared first on ԳԱԼԱ.