Ռուսաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները քննարկելու են Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Հնդկաստանի իր պաշտոնակցի՝ Սուբրամանիամ Ջահշանքարի հետ, հաղորդում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ երկու երկրների ԱԳ ղեկավարները հարցերի լայն շրջանակ են քննարկելու. համագործակցությունը ՄԱԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, Շանհանյան համագործակցության կազմակերպության, Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձևաչափի շրջանակում, քննարկվելու են Սիրիայում կարգավորման ընթացքը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում անվտանգային միջավայրի ապահովման վերաբերող հարցեր:
Ռուսաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները քննարկելու են նաև վերջին օրերին Աֆղանստանի շուրջ ամերիկյան զորքերի դուրս բերման զուգահեռ ստեղծված իրավիճակին: