Շվեդիայում կործանված ինքնաթիռի անձնակազմի բոլոր 9 անդամները զոհվել են
Շվեդիայում կործանված ինքնաթիռի անձնակազմի բոլոր 9 անդամները զոհվել են, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Aftonbladet-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրեբրու քաղաքի մերձակայքում է ինքնաթիռ կործանվել. ավիավթարի պահին ինքնաթիռում պարաշյուտիսների 8 հոգանոց խումբ է եղել՝ օդաչուի հետ միասին. նրանցից առնվազն մեկը հոսպիտալացվել է, մի քանիսը զոհվել են:
Ինքնաթիռը թռիչքուղուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է ընկել և բռնկվել. կրակն արդեն մարվել է, տեղում շարունակում են աշխատել փրկարարները, բժիշկների խմբերն ու ոստիկանությունը:
Ավիավթարի հավանական պատճառը ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն է եղել: