Շվեդիայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)
Շվեդիայի Էրեբրու քաղաքի մերձակայքում 9 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Aftonbladet-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավիավթարի պահին ինքնաթիռում պարաշյուտիսների 8 հոգանոց խումբ է եղել՝ օդաչուի հետ միասին. նրանցից առնվազն մեկը հոսպիտալացվել է, մի քանիսը զոհվել են:
Ինքնաթիռը թռիչքուղուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է ընկել և բռնկվել. կրակն արդեն մարվել է, տեղում շարունակում են աշխատել փրկարարները, բժիշկների խմբերն ու ոստիկանությունը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ մի քանի մարդ զոհվել է:
Ավիավթարի հավանական պատճառը ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն է եղել: