Կառավարության նիստի օրակարգում էր նաև Արցախի Հանրապետությանը գույք նվիրաբերելու մասին հարցը (տեսանյութ)
Կառավարությունը հերթական նիստն էր գումարել։ Օրակարգում ներառված էին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը հավանություն տալու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին, Արցախի Հանրապետությանը գույք նվիրաբերելու մասին հարցեր և այլ հարցեր։