Ընկերներ, ինչո՞ւ չեք արձագանքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, հունիսի 21-ին ի՞նչ եք պատասխանելու. Վահե Հակոբյանը՝ Գլխավոր դատախազին, Ոստիկանապետին և ԱԱԾ պետին
Երեկ մեր ազգի գլխավոր ծաղրածուն իր կրկեսով գնաց Սյունիք, որտեղ արեց հիմար հայտարարություններ, հանցագործության կոչ արեց, իսկ հիմնարկները արեցին հայտարարություն, այդ թվում` հանցագործության մասին հաղորդում, բայց ձայն չկա իրավապահ մարմինների կողմից:
Այս մասին այսօր Ամասիայում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Վահե Հակոբյանը՝ անդրադառանալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
«Վայոց Ձորում այսօր կոնկրետ բռնության կոչ արեց հրապարակային ու ոչ մի գործողություններ իրավապահ մարմինների կողմից, իսկ հիմա խոսքս ուղղում եմ գլխավոր դատախազին, Ոստիկանապետին և ԱԱԾ պետին՝ ընկերներ, ինչո՞ւ դուք չեք արձագանքում նման հայտարարություններին, հունիսի 21-ին, որ այդ հարցը տանք ձեզ, թե ինչո՞ւ չեք արձագանքել, ի՞նչ եք պատասխանելու»,- ասաց Վահե Հակոբյանը: