Զելենսկին սպառնացել է ստեղծել «Եվրոպայի ամենահզոր բանակը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե արևմտյան երկրները դադարեն աջակցել Ուկրաինային Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների հետ հակամարտությունում, Կիևը ստիպված կլինի ստեղծել «Եվրոպայի ամենահզոր բանակը»: Այս մասին գրում է Взгляд հրատարակությունը:
Ինչպես պատմել է Զելենսկին արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, խոսքը գնում է մարդկային ներուժի միջոցով տեխնիկական և ռազմական գերազանցության հասնելու մասին, բայց դրանում շատ լավ բան չկա:
«Գիտնական դառնալու, իրենց երկիրը տեխնոլոգիապես զարգացնելու փոխարեն մարդիկ կմտածեն, թե ինչպես պաշտպանել իրենց ընտանիքները և տները»,-ընդգծել է նա:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ներկայումս ուկրաինացի ժողովուրդը Դոնբասում մահանում է նույն սկզբունքների համար, որոնք պաշտպանում են ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը: Միևնույն ժամանակ, նա եվրոպական երկրներին նախազգուշացրել է չխառնվելու դեպքում իրենց սահմանների մոտ նոր հակամարտությունների ռիսկի մասին: