Պուտինի և Բայդենի ընդլայնված ձևաչափով հանդիպումը ավարտվել է
Ժնևում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների ընդլայնված ձևափափով հանդիպումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Bloomberg գործակալությանը:
Ըստ CNN- ի, Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են 3,5 ժամ:
ԱՄՆ նախագահին կից լրագրողական ուղերձում պարզաբանվում է, որ ընդլայնված բանակցությունները անցել են 1 փուլով, այլ ոչ թե 2, ինչպես նախապես ծրագրված էր: Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ Սպիտակ տունը հայտարարել է բանակցությունների ընդլայնված մասի ավարտի մասին, այլ ոչ թե ամբողջ գագաթնաժողովի:
Միևնույն ժամանակ, ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել են Բայդենի հեռանալու կադրերը: