Ուսադիր կրող մարդու համար «պատիվ ունեմ» բառակապակցությունը զուտ խոսքեր չեն, դա ապրելակերպ է. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Ուսադիր կրող մարդու համար «պատիվ ունեմ» բառակապակցությունը զուտ խոսքեր չեն, դա ապրելակերպ է: Այս մասին Կոտայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
«Ես ունեմ շատ-շատ ընկերներ ԱԱԾ-ում, Ոստիկանությունում, Դատախազությունում, քննչական մարմիններում, ԶՈՒ-ում, հարկային, մաքսային բոլոր տեղերում, ՔԿՀ-ում, նրանք ինձ պարբերաբար զանգում են և ասում են՝ լավ, ինչ է լինելու, ինչ ենք անելու»,- ասել է Վանեցյանը և դիմել իր ընկերներին.
«Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ հոգեվիճակում եք դուք, ես ձեզնից մեկն եմ: խնդրում եմ բոլորին, հունիսի 20-ին գնալ ընտրատեղամաս, վերցնել համար 6 քվեաթերթիկը և կատարել ընտրություն հանուն ապահով և բարեկեցին Հայաստանի»: