Ալիևի օգնականը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը ողջունել է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, հայտնում է minval.az-ը՝ հավելելով, որ, ըստ Հաջիևի, Ադրբեջանը, իր հերթին, աջկցում է խաղաղության շուրջ համագործակցությանը։
«Մենք ցանկանում ենք ավելի ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և բարձր ենք գնահատում ՆԱՏՕ անդամ պետությունների հետ կայուն երկխոսությունը: Վերջերս այցելել եմ ՆԱՏՕ-ի Գլխավոր շտաբ, որտեղ հետաքրքիր և կարևոր քննարկումներ ենք ունեցել, տեղեկացրել ենք Հարավային Կովկասում առկա հետկոնֆլիկտային իրավիճակի մասին», - ասել է Հաջիևը և հավելել, որ անհրաժեշտ է խորացնել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը էներգետիկ անվտանգության, տեղեկատվության փոխանակման և կիբերանվտանգության ոլորտներում՝ շեշտելով, որ տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցում ՆԱՏՕ-ի հետևողականությունն Ադրբեջանի համար գնահատելի է։
Ըստ Ալիևի օգնականի՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշված Զանգեզուրի միջանցքի նախագիծը տարածաշրջանում կապերի ընդլայնման համար կարող է հաջող օրինակ դառնալ։