«Հերձումը ցույց կտա». Լավրովը` կորոնավիրուսի իր թեստի արդյունքի մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը ժամանել է Ժնև՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունների համար, կատակով է պատասխանել կորոնավիրուսի թեստի արդյունքների մասին հարցին, գրում է vz.ru-ն:
«Լավրովը կորոնավիրուսի թեստ է հանձնել Ժնևում: Հարցին, թե ինչպիսին է արդյունքը, նա պատասխանել է՝ «հերձումը ցույց կտա»»,- գրել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր թելեգրամյան պաշտոնական ալիքում:
Հիշեցնենք՝ հունվարին Լավրովն ասել էր, հիվանդացել է կորոնավիրուսի «մեղմ ձևով» և իր մոտ հակամարմիններ են ձևավորվել: Նախարարը նաև նշել էր, որ քննարկում է պատվաստման հնարավորությունը: