«Արևմուտքը համաձայնել է չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները». Ռոհանի
Վիեննայի բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղյալ հայտարարելու Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նա մեկնաբանել է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի հիմնական կետերի շուրջը,- մեջբերում է նախագահի խոսքը Fars գործակալությունը:- Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղյալ հայտարարել գլխավոր պատժամիջոցները. նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են որոշ աննշան հանգամանքների շուրջը»: Ծ
Նախօրեին Իրանի նախագահն ասել է, որ Վիեննայում բանակցությունները կավարտվեն Իրանի հաղթանակով: Մայիսի 19-ին Վիեննայում ավարտվել է Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) պատվիրակությունների նիստն իրանական միջուկային ծրագրի շուրջը: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին լավ առաջընթաց է նշել բանակցությունների վերջին երկու շաբաթվա ադյունքներով:
Վիեննայում ապրիլի սկզբից տեղի են ունենում Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) նիստերը, ինչպես նաև աշխատանք Է տարվում փորձագետների մակարդակով երեք աշխատանքային խմբերի կազմով՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականացումը վերսկսելու նպատակով. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկում (և ԱՄՆ-ի ապագա վերադարձ գործարք) և Իրանի միջուկային պարտավորությունների կատարում: Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում նաև ԱՄՆ-ի պատվիրակության հետ: Իրանի ներկայացուցիչների հետ ամերիկացի հանձնակատարների ուղղակի բանակցությություններ Վիեննայում չեն վարվում:
Բանակցությունների մասնակիցները նշում են կայուն առաջընթացն աշխատանքում: Փորձագետները նաև շարունակում են աշխատանքն ապագա համաձայնագրի տեքստի վրա: Բոլոր պատվիրակությունները տրամադրված են ջանքեր գործադրելու մայիսի վերջին բանակցություններն ավարտելու համար: