Ծրագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ. Զախարովա
Ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է, ուղևորության ամսաթվերը դեռևս հայտնի չեն, մանրամասները ներկա պահին համաձայնեցվում են կողմերի հետ»,- ասել է Զախարովան:
The post Ծրագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ. Զախարովա appeared first on MediaLab Newsroom-Laboratory.