Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Գոռի մասին հիշողությունները թարմ են ու շատ ջերմ, իսկ նա՝ միշտ ներկա

Դասարանի դուռը բացվում է, ու տիկին Վերդյանը մոտենում է ծաղիկներին, ասում է՝ տեսեք՝ հրաշք է, այսքան օր անց դեռ չեն թոշնել։ Նայում է Գոռի նկարին, ժպտում է։ Շաբաթներ առաջ Երեւանի թիվ 119 դպրոցում, որտեղ սովորել է Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված 18-ամյա հերոս Գոռ Սարգսյանը, բացվեց նրա անունը կրող դասարան։ Հերոսի ներկայությունը դպրոցում դեռ զգում են, աշակերտներին պատմում՝ ինչ յուրահատուկ էր նա։

Դասղեկ Շողեր Վերդյանը հերոսին բնութագրելիս չի ուզում բաց թողնել ոչ մի բառ, պատմում է ու ամփոփում մի նախադասությամբ՝ Գոռի խոսքն ու գործն արժեք էին։

«25 տղա ունեի դասարանում։ Գոռը 25-ի հետ էլ ընկեր էր՝ սիրված ու պահանջված։ Բոլորն էին իրենից խորհուրդ հարցնում, պատմում էին խնդիրների ու մտահոգությունների մասին՝ վստահ լինելով, որ ճիշտ լուծում կառաջարկի, կհանգստացնի։ Երբեմն նույնիսկ ես էի երկմտում ինչ-որ հարցերի շուրջ, խոսում էի Գոռի հետ ու զարմանում՝ այսքան երիտասարդ ու այսքան խորաթափանց։ Աղջիկները պաշտում էին նրան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է դասղեկն ու ցույց տալիս ձեռքում պահած նկարները՝ ամեն մեկն իր պատմությամբ։

Անչափ նրբանկատ ու զուսպ, երաժշտական ու զգացմունքային․ դասղեկը շտապում է ավելացնել՝ այսքանի հետ մեկտեղ Գոռը հայրենասեր էր։

«Ուսուցիչներով Արցախ էինք գնացել, Շուշիով պտտվել։ Այնքան էի տպավորվել իմ տեսածով, որ վերադառնալուն պես՝ աշակերտներիս խոստացա, որ անպայման միասին գնալու ենք այնտեղ։ Գոռի աչքերը փայլեցին, ասաց՝ լավն էր, չէ՞, ընկեր Վերդյան, բա իմ հայրենիքն է։ Չգիտեի, որ արմատներով Շուշիից է»,-պատմում է տիկին Վերդյանը։

Զրույցին լուռ հետևում էր նաև Գոռի մորաքույրը՝ Սուսաննա Իսրայելյանը։ Հաստատում է դասղեկի խոսքերն ու ասում՝ դեռ մանկուց այնքան համեստ էր, հոգատար ու բարի։

«Նա եղբայրներից ամենափոքրն էր։ Վերջին մի տարում միանգամից մեծացավ, այնքան արագ, որ չէի էլ հասցրել նկատել, նորովի եմ բացահայտել Գոռին։ Հայրն ու ավագ եղբայրը մեկնել էին Մոսկվա, մայրն ու ինքը մնացել էին միասին։ Զգում էր, որ ինքն է արդեն տան տղամարդը։ Պաշտում էր մորը։ Երբ քույրս երկար էր մնում աշխատանքի վայրում, անընդհատ զանգում, հարցնում էր՝ մամ, հաց կերե՞լ ես, հո սովա՞ծ չես, մի բան բերե՞մ։ Նույնն էլ՝ տատիկի հանդեպ։ Նաև ձգտող էր, միշտ մտածում էր վաղվա մասին։ Գումար էր հավաքել, որ բիզնես ծրագրերի հետ կապված ինչ-որ սեմինարի մասնակցեր։ Մորն ասել էր՝ վճարովի սեմինար է, բայց անհանգստանալու կարիք չկա, գումարն արդեն հավաքված է»,-ասում է մորաքույրը։

Ինչպես ընտանիքում ու դպրոցում, Գոռը սպորտում ևս բացառիկ էր։ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ էր, ուներ բազմաթիվ հաղթանակներ, պարգևներ ու մեդալներ։

«Տասներկու տարի սպորտում էր։ Իր կյանքն էր դա, ամեն ինչը։ Կապ չունի՝ ինչ առիթ էլ լիներ, ոչ մի պարապմունք բաց չէր թողնում։ Նոթատետր ուներ, մանրամասնորեն ժամերով օրվա անելիքները գրում էր։ Ամեն առավոտ 6-ին արթնանում էր, վազում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Ֆիզկուլտուրայի ինստիտուտի կինեզիոլոգիայի բաժին։ Ընդունվեց ու չհասցրեց սովորել»,-ասում է տիկին Սուսաննան։

Պատմում է, որ Գոռը շատ ոգեւորված էր ծառայության անցնելու կապակցությամբ։ Ուզում էր՝ ամեն ինչ լիարժեք լինի. «Կարող էր չծառայել, որովհետեւ Ռուսաստանի քաղաքացի էր։ Հաճախ էին գնում, գալիս։ Կարող էր գնալ, մնալ, բայց նախընտրեց ոչ մի բան կիսատ չթողնել։ Նույնիսկ այդտեղ էր հավատարիմ իր յուրօրինակ անհատականությանը»։

Պատերազմի օրերին ոչ հաճախակի զանգերի ժամանակ մտահոգված հարազատների հարցերին ի պատասխան՝ Գոռը ասել է՝ ամեն բան կարգին է, ոչ մի կրակոց չկա, մինչդեռ ինքը եղել է Մարտակերտի հերոսական մարտերում։

«Պատերազմի օրերին հիմնականում խոսում էր մոր հետ ու շատ քիչ։ Առաջին իսկ օրվանից հայրը մեկնել էր Արցախ, որ որդուն տեսնի, բայց օրեր շարունակ արդյունք չունենալով՝ վերադարձել էր։ Վերջին անգամ մոր հետ է խոսել, ասել է՝ մամ, էնքան բան ունեմ պատմելու։ Իմացել ենք, որ հրամանատարի թիկունքն է պահել, շատ լավ դիպուկահար է եղել, զարմացել էինք՝ այդքան փոքր ու անփորձ, բայց այնքան լավ է իրեն դրսևորել, որ ցանկացել էին պարգևատրել»,-պատմում է Սուսաննա Իսրայելյանը։

Դասղեկն ու մորաքույրը շարունակում են զրույցը իրար հետ, խոսում են Գոռի մասին՝ երբեմն մեկը մյուսին հերթ չտալով․ մե՛կ հուզվում են, մե՛կ ժպտում։ Երկուսի հիշողություններն էլ դեռ թարմ են ու շատ ջերմ, իսկ Գոռը՝ միշտ ներկա։

Երբ զինվոր դասընկերները արձակուրդ են գալիս, մտնում են Գոռի դասասենյակ, մոտենում նկարին ու լուռ խոսում ընկերոջ հետ։ Ծաղիկները միշտ թարմ կմնան։

Սյուզի Մուրադյան

armenpress.am

The post Գոռի մասին հիշողությունները թարմ են ու շատ ջերմ, իսկ նա՝ միշտ ներկա appeared first on ԳԱԼԱ.


Загрузка...

Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net