Արցախում ավելի քան 900 բնակիչ բժշկական օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Անցած մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Կաղարծի գյուղի 21 բնակչի:
Ընդհանուր առմամբ, ԼՂ-ում ավելի քան 900 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, այդ թվում ՝ ավելի քան 120 երեխա:
Բոլոր դիմած քաղաքացիները որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:
Տեղի բնակիչների գանգատները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման հետ:
Խաղաղապահների բժշկական ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 բժշկական մասնագետներ, այդ թվում `ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
The post Արցախում ավելի քան 900 բնակիչ բժշկական օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում appeared first on ԳԱԼԱ.