«Բոլորը խոսում են սահմանների մասին, թուրքերի առատության մասին, բայց մոռանում մի շատ կարևոր և վտանգավոր իրողության մասին»
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր երկիրը, իսկ ավելի կոնկրետ Սյունիքի մարզը նոր, ավելի վտանգավոր իրողության դեմ է կանգնած:
Բոլորը խոսում են սահմանների մասին, թուրքերի առատության մասին, բայց մոռանում մի շատ կարևոր և վտանգավոր իրողության մասին:
Հարավում Ադրբեջանը և Թուրքիան բազմաթիվ ահաբեկիչներ էին բերել, որոնց խոստացել էին լավ ու բարեկեցիկ կյանք հաղթանակից հետո։
Այժմ այդ ահաբեկիչներն ուղիղ վտանգ են ներկայացնում ՀՀ-ին, քանի որ մեր սահմանները բաց է, նույնիսկ կան ճանապարհներ, որոնք վերահսկվում են ադրբեջանցիների կողմից:
Ահաբեկիչները չունեն հատուկ տարբերանշան, որպեսզի նրանց տարբերել լինի, նրանք էլ սովորական հագ ու կապով են և կարող են ներթափանցել մեր երկիր, հատկապես Սյունիք…
Հետո չասեք, թե այդ վտանգի մասին չէինք մտածել, այդ ռիսկի մասին էլ չէին բարձրաձայնել մասնագետները…»:
The post «Բոլորը խոսում են սահմանների մասին, թուրքերի առատության մասին, բայց մոռանում մի շատ կարևոր և վտանգավոր իրողության մասին» appeared first on ԳԱԼԱ.