ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը նշում է՝ Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի խնդրում համընկնում են
«Հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Այնքան քիչ են դեպքերը, երբ ամերիկյան և ռուսական տեսակետները համընկնում են», - նշել է դեսպանը։
Անտոնովի խոսքով՝ «որոշ նրբերանգներ առկա են, սակայն սկզբունքային առումով մենք աջակցում ենք այն գործընթացին, որ պետք է կողմերին դուրս բերի հարցի լուծման խաղաղ ճանապարհի»։