Ադրբեջանը Պետական դումայի պատգամավոր Միլոնովին ընդգրկել է «սև ցուցակում»
«Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Միլոնովը «սև ցուցակում» է հայտնվել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ «Միլոնովը Լեռնային Ղարաբաղ է մեկնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կատարած նոր ագրեսիայի պայմաններում, ինչը վնասում է Ադրբեջանի և Ռուսաստանի բարձր մակարդակով հարաբերություններին»:
Բաքուն Միլոնովի այցը որակել է որպես «անպատասխանատու քայլ, որը հակասում է Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»: