Սպիտակի և Վեդու ԲԿ-ները կծառայեն կորոնավիրուսով հիվանդների բուժման համար
Սպիտակի բժշկական կենտրոնը հունիսի 8-ից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լուռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն»,- նշել է մարզպետը, որի գրառումն իր էջում տեղադրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրել է, որ COVID-19-ի բուժման համար վերապրոֆիլավորվելու է նաև Արարատի մարզի Վեդու բժշկական կենտրոնը։ «Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում կովիդ-բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը»,- հավելել է Արսեն Թորոսյանը։
The post Սպիտակի և Վեդու ԲԿ-ները կծառայեն կորոնավիրուսով հիվանդների բուժման համար appeared first on ԳԱԼԱ.