81-ամյա տղամարդը մահացել է առանց դատավարության 40 տարի բանտում անցկացնելուց հետո
Ճամայկայում Նոել Չեմբերսը 40 տարի անցկացրել է բանտում՝ սպասելով դատավարության և մահացել է 81 տարեկանում:
Ինչպես ներկայացնում է Loop News Jamaica կայքը, տղամարդը մահացել է տարեսկզբին, սակայն կատարվածի մասին լուրը նոր է հայտնվել լրտավամիջոցներում: Նրա մահվան պատճառը պաշտոնապես նշվել է երիկամային վարակը: ԶԼՄ-ների տվյալներով՝ նրան պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել:
Իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում հայտնվել են տղամարդու լուսանկարները, որում նա անմխիթար վիճակում է պատկերված, ինչից հետո պահանջել են հետաքննություն իրականացնել:
Պարզվել է, որ 2019 թվականի սկզբին Չեմբերսը բուժզննում է անցել, քանի որ գրեթե չէր ուտում այդ ընթացքում, գանգատվում էր տեսողական խնդիրներից և գրիպին բնորոշ ախտանշաններից: Մահվանից մեկ օր առաջ նրան գտել են ուշագնաց վիճակում:
Հետաքննությունից հետո հայտնի է դարձել, որ Չեմբերսը կալանքի տակ է հայտնվել 1980 թվականին սպանության մեղադրանքով, սակայն այդպես էլ չի դատապարտվել: Չեմբերսն անմեղսունակ է ճանաչվել և բանտ է տեղափոխվել, սակայն հետաքննության ընթացքում փաստաթղթերում անճշտություն է հայտնաբերվել: Նրան «մեղավոր» չեն ճանաչել, փոխարենը կիրառվել է «ճանաչվում է անմեղսունակ» արտահայտությունը:
Բացահայտվել է նաև, որ 2003 և 2009 թվականներին տղամարդը հոգեբանական փորձաքննություն է անցել, որից հետո նրա մոտ հոգեկան խանգարումներ չեն հայտնաբերվել և որոշվել է, որ նա կարող է կանգնել դատարանի առաջ: Սակայն դրանից հետո էլ դատավարություն տեղի չի ունեցել: