Մարտունու կիրակնօրյա շուկայում արձանագրվել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցներն այսօր շրջայց են կատարել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում, որտեղ արձանագրել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝
-չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբարկղեր,
-չի պահպանվել սոցիալական հեռավորությունը,
-աշխատակիցների ջերմաչափումը լիարժեք չի կատարվել,
-բացակայել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները:
The post Մարտունու կիրակնօրյա շուկայում արձանագրվել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ appeared first on ԳԱԼԱ.