Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Աղվերանի անտառում Nissan Xterra-ն կողաշրջվել է. Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան գյուղի վարչական տարածքում գտնվող «ARTHSRS» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող անտառում ավտոմեքենա է կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ դեռևս անհայտ հագնամանքներում Nissan Xterra մակնիշի ավտոմեքենան անտառում կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները վթարի վայր ժամանել են՝ անցնելով մոտ 2 կմ հատված ոտքով, քանի որ ճանապարհը դժվարանցանելի էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: