ԱԻ Նախարար Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը
ԱԻ Նախարար Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը ներկայացնում ենք ստորեւ։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:
Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին, և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:
Covid-19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.
060 712 444,
010 360 684
անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով․
viber` +374 41 911 006
Եվս մեկ անգամ խնդրում եմ՝ մնացեք տանը և խստորեն հետևեք պարետատան ցուցումներին։
Հիշեք փրկության՝ 911 հեռախոսահամարը, առողջ եղեք…
Խիղճ և խաղաղություն բոլորիս…»։
The post ԱԻ Նախարար Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.