Նավթ արտահանողները երկարաձգել են արդյունահանման կրճատումը
Նավթ արտահանող երկրները ցանկանում են հումքի արդյունահանումը կրճատելով զսպել միջազգային շուկաներում նավթի գնանկումը:
Համաձայնության եկած երկրներն ընդհանուր հաշվով օրական 9 միլիոն 700 հազար բարելով են կրճատելու նավթի արդյունահանումը:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում նավթի գինը միջազգային շուկաներում աննախադեպ անկում է գրանցել, սակայն արդյունահանումը կրճատելուց հետո որոշ չափով վերականգնվել է: Այս օրերին մեկ բարելի գինը կազմում է մոտ 40 դոլար:
Ենթադրվում է, որ աշխարհում կարանտինի սահմանափակումների վերացումից հետո կգրանցվի նավթի ավելի մեծ պահանջարկ և գնաճ: