Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել միասնական եվրոպական ռազմավարություն իրականացնել Չինաստանի նկատմամբ
Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մասսը bild.de կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը ապագա գերտերություն է և որ Պեկինի նկատմամբ միասնական եվրոպական ռազմավարություն է պետք կիրառել:
«Չինաստանը ապագա գերտերություն է: Չինաստանը Գերմանիայի խոշորագույն առևտրային գործնկերն է: Այնուամենայնիվ Պեկինի հետ երկխոսությունը մենք չպիտի դիտարկենք միայն տնտեսական և առևտրային համատեքստում: Մեզ Չինաստանի նկատմամբ միասնական եվրոպական ռազմավարություն է պետք մեր արժեքների ներկայացման համար»,-ասել է նախարարը:
Մաասը հույս է հայտնել, որ սեպտեմբերին ծրագրված և կորոնավիրուսի պատճառով հետաձգված ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը տեղի կունենա մինչև տարեվերջ: