Ճապոնացի ինժեներները պաշտպանիչ դիմակ են ստեղծել լողավազանում կրելու համար
Ճապոնական Konami Sports ընկերության ինժեներները սկսել են կորոնավիրուսից պաշտպանող դիմակներ արտադրել լողավազանում օգտագործելու համար:
Ինչպես ներկայացնում է Asahi TV ճապոնական հեռուստաալիքը, այդ դիմակները նախատեսվում են լողի դպրոցներում կիրառելու համար, որտեղ մարզիչները հաճախ ստիպված են լինում փոքրիկներին ուղղություն տալ հենց ջրում:
Նշվում է 10 նմուշից կազմված փաթեթը գնահատվում է 29 000 իեն կամ 260 դոլար:
Ճապոնիայի իշխանությունները հունիսի 1-ից թույլատրել են բացել լողավազանները:
Վերջին տվյալների համաձայն՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 17 000 մարդ, մահացել՝ 915-ը, ապաքինվել՝ 14 900-ը: