Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8984 նոր դեպք
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ավելացել է 8984-ով` հասնելով 467 673-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
«Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի 84 շրջաններում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 8984 է, որից 3458-ը (38,5%) առանց կլինիկական դրսևորումների»,-ասված է շտաբի հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Ռուսաստանում վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 467 673 դեպք, վարակման հետևանքով մահացել է 5859 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6 993 767 է, մահացել է 402 438 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: