Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու աննախադեպ՝ 766, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 13 130 է, մահվան դեպքերինը՝ 272
Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման աննախադեպ՝ 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 130-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 200 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտներից 3-ը մահացել է այլ հիվանդությունից: Հունիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 72 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում կորոնավիրուսով վարակված 13 մարդ է մահացել: Այսպիոսվ՝ հունիսի 7-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 272-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 294 է, ընդհանուր առողջացածներինը՝ 4014, փաստացի բուժվողներինը՝ 8844 (մեկ օրում ավելացել է 459-ով): Մեկ օրում թեստավորվել է 2497 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 69 171 քաղաքացի:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մահացած պացիենտները եղել են՝ 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։