Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք. մեկ օրում մահացել է 10 մարդ
Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13.130-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 200 է:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 69 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 294 է, ընդհանուր առողջացածներինը՝ 4014, փաստացի բուժվողներինը՝ 8844 (մեկ օրում ավելացել է 459-ով):
The post Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք. մեկ օրում մահացել է 10 մարդ appeared first on ԳԱԼԱ.