Ճապոնիայում ստեղծել են կորոնավիրուսից պաշտպանող ջրակայուն դիմակներ, որոնք հնարավոր է օգտագործել լողավազաններում
Ճապոնիայում ստեղծել են հատուկ ջրակայուն դիմակներ, որոնք պաշտպանում են կորոնավիրուսից և կարող են օգտագործվել լողավազաններում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Asahi Shimbun-ը:
Դրանք արտաքուստ նման են սովորական բժշկական դիմակներին, միայն թե պատրաստված են հատուկ նյութից՝ պոլիվինիլքլորիդից, և քթին հպվող հատվածում պինդ եզր ունեն: Դա թույլ է տալիս, որ դիմակի ներսում բավարար քանակությամբ օդ լինի, իսկ լողալու ընթացքում ջուրն ազատ անցնում է դրա միջով՝ չխանգարելով լողալուն:
Դիմակները նախատեսված են հիմնականում լողի մարզիչների համար, որոնք սերտ շփում են ունենում երեխաների հետ: Լողավազանները Ճապոնիայում վերաբացվել են կարանտինի սահմանափակումների աստիճանական թուլացման հետ մեկտեղ: Մասնագետների գնահատմամբ՝ ջրի միջոցով կորոնավիրուսի տարածման հավանականությունը ցածր է: