ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: Հյուրին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Էրլունը բովանդակային զեկուցում է ներկայացրել Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ, պատասխանել ուսումնառողների հարցերին:
Հանդիպման ավարտին վերջում Թիան Էրլունը գրառում է արել ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառումների մատյանում:
The post ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը appeared first on ԳԱԼԱ.