Երևանն ընդգրկվել է ՄԱԿ-ի «Աշխարհի ծառերի քաղաքներ» ծրագրում
ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) և Arbor Day հիմնադրամը ներկայացրել են այն քաղաքները, որոնք ճանաչում են ստացել «Աշխարհի ծառերի քաղաքներ» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում ճանաչում են ստացել 59 քաղաք, որոնց թվում հայտնվել է Հայաստանի մայրաքաղաքը, ինչպես նաև Նյու Յորքը, Փարիզը, Տորոնտոն, Վորոնեժը, Բիրմինգհեմը, ավստրալական Օքլենդը, բրազիլական Կամպո Գրանդեն, Միլանը, Թուրանը, Մադրիդը և ուրիշ քաղաքներ:
«Մենք շնորհավորում ենք առաջին քաղաքներին, որոնց քաղաքապետերը միասին քաղաքային անտառային տնտեսության նոր գլոբալ ցանց են ձևավորում, որոնք գնահատում են ծառերի և անտառների նշանակությունը»,- կազմակերպության գլխավոր քարտուղարի անտառային տնտեսության հարցերով տեղակալին մեջբերում է մամլո ծառայությունը:
«Աշխարհի ծառերի քաղաքներ» ծրագիրն ուղղված է առավել էկոլոգիապես կայուն քաղաքների ստեղծմանն ու աջակցությանը: