Հունվարի 30-ին Դավիթաշենի կամուրջից նետված անձը հաշվառված է եղել «Սևան» ՔԿՀ-ում. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հունվաի 30-ին Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Հրազդան քաղաքի ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակաատարողական հիմնարկում հաշվառված 28-ամյա Արմեն Մ.-ն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, հունվարի 30-ին ժամը 21:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Փրկարարները սանդուղքով իջել էին Հրազդան գետ և այնտեղից պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել դին: