105 տարեկան Իտալիայի քաղաքացին ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն
ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Իհարկե մենք բացառության կարգով
սահմանված փաստաթղթերը դիմումի հետ միասին ընդունեցինք բնակարանում, առանց վարչություն
հրավիրելու:
Երկարակեցություն և առողջություն
ենք մաղթում նրան»։
The post 105 տարեկան Իտալիայի քաղաքացին ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն appeared first on MediaLab Newsroom-Laboratory.