Հորդորում ենք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին չպիտակավորել որևէ լրատվականի. «Մեդիա Պաշտպան»
Ըստ մամուլի հրապարակման՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ամո՞թ չի, էդ ի՞նչ լրատվամիջոցներում եք աշխատում»։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրագրողների և լրատվականների նկատմամբ նման ձևակերպումները։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Ալեն Սիմոնյանին չպիտակավորել որևէ լրատվականի։ ԱԺ փոխնախագահի գործառույթների կամ լիազորությունների մեջ չի մտնում որոշել, թե ո՞ր լրատվականն ինչպիսին է և թե լրագրողը որտեղ և որ լրատվականում պետք է աշխատի։
Հիշեցնում ենք, որ լրագրողներն ունեն հարց տալու իրավունք, իսկ քաղաքական գործիչները կարող են հարցերին չպատասխանել, բայց դա չի նշանակում, որ քաղաքական գործիչները կարող են պիտակավորել լրագրողների և լրատվականների գործունեությունը։