ԱԺ խորհրդի նիստը հետաձգվեց՝ օրակարգում նոր կետ ավելանալու պատճառով
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հրավիրած խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու էր պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը՝ հետաձգվեց: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ հետաձգման պատճառը օրակարգում նոր կետ ավելացնելն է:
«Նոր օրակարգ կբերվի և նոր նիստ կհրավիրվի, դա Կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջն է, որ քննարկվի առանձին, այսինքն՝ այս նիստի ընթացքում հնարավոր չէ ավելացնել նոր կետ»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
Ամեն դեպքում նա նշեց, որ հավանաբար, վաղվա հրավիրված արտահերթ նիստը կկայանա: Հարցին, թե ինչ է կետ է ավելացվելու, նա ասաց, որ չի կարող պատասխանել: