Թուրքմենստանում 40-ից բարձր տղամարդկանց ստիպում են ճերմակ մազեր ունենալ, ինչպես երկրի նախագահը. svoboda.org
Թուրքմենստանի արևելյան Լեպաբի մարզում 40 տարեկանից բարձր տղամարդ պաշտոնյաներին պարտավորեցնում են ճերմակ մազեր ունենալ, ինչպես երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մազերն են: Այս մասին տեղեկացնում է svoboda.org կայքը:
Փետրվարի մեկից պաշտոնյաներին, դպրոցների և հիվանդանոցների աշխատակիցներին արգելվում է ներկել մազերը, իսկ այն մարդիկ, որոնց մազերը բնական գույնի են, պետք է ճերմակեցնեն մազերը:
Այն դեպքում, երբ մարզ այցելի նախագահը, նրան կդիմավորեն հենց «ճերմակած» պաշտոնյաները:
Հիշեցնենք, որ հունվարին Թուրքմենստանի դպրոցներին, հիվանդանոցներին ու այլ պետհաստատությունների պարտավորեցրել էին գնել երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նոր նկարները, որոնցում նա արդեն ճերմակած մազերով է պատկերված: