Մեսսին կոշտ է պատասխանել Աբիդալի հայտարարությանը
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը, ով ներկայումս ակումբում պաշտոն է կրում, հարցազրույց է տվել, որում նա նշել է, որ ոչ բոլոր ֆուտբոլիստներն էին գոհ նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեից։
Մեսսին դժգոհ է մնացել Աբիդալի այդպիսի հայտարարությունից և արձագանքել հանրային տիրույթում (Instagram):
«Եթե նման խոսքեր եք ասում խաղացողների մասին, ապա պետք է տաք հստակ անուններ: Հակառակ դեպքում, դուք բոլորին վարկաբեկում եք և ինչ-որ բան ասում, ինչը ճիշտ չէ:
Նման որոշումների կայացնողները պետք է պատասխանատվություն ստանձնեն: Բոլորը պետք է պատասխանատու լինեն իրենց առաջադրանքների համար և մտածեն իրենց որոշումների մասին:
Խաղացողները պատասխանատու են դաշտում կատարվածի համար: Երբ ինչ-որ բան սխալ է գնում, մենք առաջինն ենք ընդունում դա», – գրել է Մեսսին Instagram-ի իր էջում: