Չինաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիները փետրվարի 6-ին հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք
ԱՄՆ կառավարությունը մտադիր է հայրենիք վերադարձնել Չինաստանում գտնվող իր քաղաքացիներին` նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Նշվում է, որ դա տեղի կունենա փետրվարի 6-ին: Միացյալ Նահանգներ կարող են վերադառնալ նաև այն ամերիկացիները, որոնք չունեն ԱՄՆ-ի քաղաքացիություն: Թռիչքից առաջ բոլոր ուղևորները բուժզննման կենթարկվեն: Կասկածելի անձանց մուտքն ինքնաթիռ կարգելվի:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: