Լոնդոնի ոստիկանները ձերբակալել են «Արսենալի» կիսապաշտպանին սպանել սպառնացող թուրքական արմատներով երկու տղամարդու
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլին սպանել սպառնացող երկու տղամարդիկ կկանգնեն դատարանի առաջ: Այս մասին հայտնում է Isport-ը` հղում անելով The Sun-ին:
Նշվում է, որ ոստիկանները ձերբակալել է Ֆերհաթ Էրչունին և Սալաման Էկինչին, որոնք արմատներով թուրք են և ապրում են Լոնդոնի հյուսիսում:
Նախորդ տարվա օգոստոսին Օզիլի թիկնապահ Քեմիլ Սեզերը կասկածելի անձանց էր նկատել ֆուտբոլիստի բնակարանի մոտ, որոնք հեռացել էին, ապա մի քանի ժամ անց կրկին վերադարձել:
«Նրանք թուրքերենով վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում Մեսուտի հասցեին: Ասում էին, որ կբռնաբարեն Օզիլի մորը: Հետո հայտարարեցին, որ կվերադառնան 5 րոպե անց և եթե ես չհեռանամ, կսպանեն նախ ինձ, հետո Օզիլին»,- պատմել է թիկնապահը:
Տղամարդկանց նման արարքի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: