Հունաստանում պայթեցրել են NK Media Group ընկերության սեփականատիրոջ Jaguar-ը, ավելի վաղ նրա տան ուղղությամբ նռնակ էին նետել
Աթենքում անհայտ անձինք պայթեցրել են NK Media Group ընկերության սեփականատեր, «Պարասկինիո» և «Կարֆիցա» թերթերի հրատարակիչ Նիկոս Կարամանլիսի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի` Ռեդեստո փողոցում, որում կայանված է եղել Jaguar-ը, մինչ նրա տերն ընկերների հետ ճաշում էր պանդոկում, որում հաճախ էր լինում:
Չարագործներն ավտոմեքենային մոտեցել են մոտոցիկլով, կոտրել դիմապակին և պայթուցիկը նետել մեքենայի մեջ: Դրան հաջորդել է պայթյունը: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանները:
Նշվում է նաև, որ 2017-ի դեկտեմբերին նույն անձի բնակարանում նռնակ են նետել, որը, սակայն, չի պայթել: