Մեքսիկայում 2018 թ.-ին սպանվել է շուրջ 1000 ոստիկան
Մեքսիկայում 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ն աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ սպանվել է 953 ոստիկան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Causa Comum ոչ կառավարական կազմակերպության հայտարարությանը:
Նշվում է, որ նրանցից քաղաքային ոստիկանությունում աշխատել է 482 մարդ, մարզայինում `413, դաշնայինում` 58: Ամենամեծ թվով զոհերը եղել են Գուանախուատոյում, Գերերոյում, Մեխիկոյում, Միչոականում, Պուեբլայում և Խալիսկոյում:
Կազմակերպությունն ընդծել է, որ Մեքսիկայում ոստիկանի համար սպանվելու ռիսկը չորս անգամ ավելի մեծ է, քան հասարակ քաղաքացիներինը: Միևնույն ժամանակ, նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների սպանությունները հաճախ մնում են անպատիժ: