Լուկակուն՝ Corriere dello Sport-ի սկանդալային գրառման մասին․ դա ամենահիմար վերնագիրն էր, որ ես տեսել եմ
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն անդրադարձել է իտալական Corriere dello Sport-ի սկանդալային վերնագրին։
Ամսագրի համարի առաջին էջում Ռոմելու Լուկակուի և Քրիս Սմոլինգի նկարն էր «Ինտեր» – «Ռոմա» հանդիպման նախաշեմին՝ վերնագրված․ «Սև ուրբաթ»։
Լուկակուն Twitter-ում հրապարակում է արել․ «Երկու թիմերի միջև մենամարտի վրա կենտրոնանալու փոխարեն Corriere dello Sport-ը այսօր հանդես եկավ ամենահիմար վերնագրով, որ ես երբևէ տեսել եմ իմ կարիերայում։ Դու՛ք, տղանե՛ր, շարունակում եք թեժացնել նեգատիվ դրսևորումներն ու ռասիզմի հարցերը, փոխարենը դուք պետք է խոսեք այս գեղեցիկ խաղի մասին, որը «Սան Սիրոյում» կայանալու է երկու մեծ թիմերի միջև։ Կրթությունը բանալին է։ Դու՛ք, Corriere dello Sport-ի տղանե՛ր, պետք է ավելին անեք այդ գործում։
Շնորհակալ եմ երկրպագուներին և մյուս լրագրողներին աջակցության համար։ Եվ եկե՛ք բոլորս կենտրոնանանք ու անհամբեր սպասենք վաղվա խաղին։ Forza Inter»,-գրել է Լուկակուն։
«Ինտեր» – «Ռոմա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
The post Լուկակուն՝ Corriere dello Sport-ի սկանդալային գրառման մասին․ դա ամենահիմար վերնագիրն էր, որ ես տեսել եմ appeared first on ԳԱԼԱ.